Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մի ձեռքով ԵՄ-ից են ուզում կառչել, մյուսով ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն

Մի ձեռքով ԵՄ-ից են ուզում կառչել, մյուսով ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն
04.07.2025 | 10:55

Առավոտը ԵՄ են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել:

Այս որոշումը տրամաբանական կլիներ, եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։

Մի ձեռքով ԵՄ -ից են ուզում կառչել, մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։

Կողմնորոշվեք վերջապես՝ որ վեկտորն եք ընտրում, այ տնաշեններ։

Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի։

Էդւարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ